Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի համաձայնագիրը անվանել է «կարևոր օր համաշխարհային խաղաղության համար»։ Նա այս մասին գրել է Truth Social սոցիալական հարթակում։
«Կարևոր օր համաշխարհային խաղաղության համար։ ԱԱմերիկայի Միացյալ Նահանգները կօգնեն Հորմուզի նեղուցում կուտակված երթևեկության հարցում։ Կլինեն բազմաթիվ դրական քայլեր։ Մեծ գումարներ կվաստակվեն։ Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը», – գրել է Թրամփը։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն պարզապես «կմնա այնտեղ», որպեսզի համոզվի, որ ամեն ինչ լավ է ընթանում։
«Ես վստահ եմ, որ այդպես կլինի։ Եվ ԱՄՆ-ի համար սա կարող է լինել Մերձավոր Արևելքի ոսկեդարը», – եզրափակել է ԱՄՆ նախագահը։