Ապրիլի 20-ին Ալբանիայի մայրաքաղաքում մեկնարկելու է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հունահռոմեական և ազատ ոճի Հայաստանի ազգային հավաքականների մարզչական շտաբերը հրապարակել են այն ըմբիշների անունները, որոնք Տիրանայի մրցագորգում կպայքարեն մեդալների համար։
Հունահռոմեական ոճ. 55 կգ քաշային կարգ՝ Մանվել Խաչատրյան, 60 կգ՝ Սուրեն Աղազանյան, 63 կգ՝ Կարեն Ասլանյան, 67 կգ՝ Սլավիկ Գալստյան, 72 կգ՝ Գասպար Տերտերյան, 77 կգ՝ Մալխաս Ամոյան, 82 կգ՝ Սամվել Գրիգորյան, 87 կգ՝ Գևորգ Թադևոսյան, 97 կգ՝ Հայկ Խլոյան, 130 կգ՝ Ալբերտ Վարդանյան։
Ազատ ոճ. 57 կգ քաշային կարգ՝ Մանվել Խնձրցյան, 61 կգ՝ Արսեն Հարությունյան, 65 կգ՝ Վազգեն Թևանյան, 70 կգ՝ Դավիթ Մարգարյան, 74 կգ՝ Նարեկ Հարությունյան, 79 կգ՝ Հրայր Ալիխանյան, 92 կգ՝ Մուշեղ Մկրտչյան, 125 կգ՝ Խաչատուր Խաչատրյան։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: