ՌԴ-ն ԱԹՍ-ով հարվածել է ավտոբուսի.  զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 15-ը

Քաղաքականություն

07.04.2026 | 16:25

Ապրիլի 7-ի առավոտյան ռուս զինվորականները Նիկոպոլի կենտրոնում անօդաչու թռչող սարքով հարվածել են ավտոբուսի, հայտնում է  Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն, գրում է Current time-ը։

Դեպքը տեղի է ունեցել ժամը 8:20-ի սահմաններում։ Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան պարզաբանել է, որ ավտոբուսը հարձակման է ենթարկվել FPV անօդաչու թռչող սարքով։  Հարձակման հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 15-ը վիրավորվել է։

«Ռուսաստանը միտումնավոր թիրախավորում է քաղաքացիական անձանց։ Սա պատահականություն չէ, սա նրանց մարտավարությունն է։ Սրանք միտումնավոր հարձակումներ են քաղաքացիական անձանց վրա։ Քննիչները փաստաթղթավորում են յուրաքանչյուր նման միջադեպ», – գրել է Կլիմենկոն իր Telegram ալիքում։

Գանժան հայտնել էր, որ ռուսական ուժերն անօդաչու թռչող սարքերով ավելի քան 10 անգամ հարձակվել են տարածաշրջանի չորս շրջանների վրա։ Սինելնիկի շրջանի Պոկրովսկ համայնքում այրվել է մասնավոր տուն, վնասվել են ևս երեք տներ և մեքենաներ։ Զոհվել է 11-ամյա տղա, վիրավորվել է երեք մարդ։ Պավլոգրադի շրջանում վիրավորվել է երկու մարդ։

Ապրիլի 7-ի գիշերը Ռուսաստանը Ուկրաինայի վրա արձակել է 110 անօդաչու թռչող սարք, դրանցից խոցվել է 77-ը։ «Գրանցվել է 31 հարվածային անօդաչու թռչող սարքի հարված 14 վայրերում, ինչպես նաև ինը վայրերում ընկել են խոցված անօդաչու թռչող սարքեր (բեկորներ),- հայտնել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի

 

Leave a comment