https://arm.sputniknews.ru/20260407/hhum-tnajin-kalanqi-tak-gtnvvogh-andzinq-qvearkelu-hnaravvorutjun-kstanan-pvokhnakharar-100732422.html
ՀՀ–ում տնային կալանքի տակ գտնվող անձինք քվեարկելու հնարավորություն կստանան. փոխնախարար
ՀՀ–ում տնային կալանքի տակ գտնվող անձինք քվեարկելու հնարավորություն կստանան. փոխնախարար
Sputnik Արմենիա
Արդարադատության փոխնախարարի խոսքով` իրենք ընտրական իրավունքի իրացման համար լուծումներ կգտնեն: 07.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-07T15:16+0400
2026-04-07T15:16+0400
2026-04-07T15:24+0400
արծվիկ մինասյան
քվեարկություն
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
փոխնախարար
սամվել կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100730583_0:0:800:451_1920x0_80_0_0_49cede743ab2d30df765d97068c2504b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՀՀ–ում տնային կալանքի տակ գտնվող անձինք քվեարկելու հնարավորություն կստանան։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին, թե ինչո՞ւ այս անձանց քվեարկելու հնարավորություն չի տրվում։Պատգամավորի հարցն ավելի շատ վերաբերում էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին, որը տնային կալանքի տակ է գտնվում։Փոխնախարարը վստահեցրեց, որ իրենք քննարկումներ են անցկացնում համապատասխան գերատեսչությունների հետ և ուղիներ կգտնեն այդ անձանց իրավունքներն իրացնելու համար։«Կարծում եմ՝ դրա համար օրենսդրական փոփոխություններ պետք չեն, գործնական դաշտում լուծումներ կգտնենք»,– վստահեցրեց Քոչարյանը։Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100730583_29:0:741:534_1920x0_80_0_0_420b3910ad8d9eb30afaf831abce9ac6.jpg.webp
արծվիկ մինասյան, քվեարկություն, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, փոխնախարար, սամվել կարապետյան
արծվիկ մինասյան, քվեարկություն, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, փոխնախարար, սամվել կարապետյան
Արդարադատության փոխնախարարի խոսքով` իրենք ընտրական իրավունքի իրացման համար լուծումներ կգտնեն:
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՀՀ–ում տնային կալանքի տակ գտնվող անձինք քվեարկելու հնարավորություն կստանան։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին, թե ինչո՞ւ այս անձանց քվեարկելու հնարավորություն չի տրվում։
Պատգամավորի հարցն ավելի շատ վերաբերում էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին, որը տնային կալանքի տակ է գտնվում։
Փոխնախարարը վստահեցրեց, որ իրենք քննարկումներ են անցկացնում համապատասխան գերատեսչությունների հետ և ուղիներ կգտնեն այդ անձանց իրավունքներն իրացնելու համար։
«Կարծում եմ՝ դրա համար օրենսդրական փոփոխություններ պետք չեն, գործնական դաշտում լուծումներ կգտնենք»,– վստահեցրեց Քոչարյանը։