Թուրքիայում Իսրայելի հյուպատոսության վրա զինված հարձակում է իրականացվել

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի իշխանությունները պաշտոնական հետաքննություն են սկսել Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության վրա զինված հարձակման կապակցությամբ. հայտարարել է արդարադատության նախարար Աքին Գյուրլեքը։

Ավելի վաղ հաղորդել էր, որ Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության վրա զինված հարձակում է իրականացվել, որի հետևանքով վիրավորվել է մեկ ոստիկան։ Հյուպատոսությունը գտնվում է Ստամբուլի Լևենթ թաղամասում՝ բիզնես կենտրոնի յոթերորդ հարկում։

«Թուրքիայի իշխանությունները պաշտոնական հետաքննություն են սկսել միջադեպի կապակցությամբ»,- լրագրողներին ասել է նախարարը։

Leave a comment