Իրանի քաղաքացիները կենդանի պատ են կազմել երկրի էլեկտրակայանների մոտ

https://arm.sputniknews.ru/20260407/irani-qaghaqacinery-kendani-pat-en-kazmel-erkri-elektrakajanneri-mvot-100740881.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Жители иранского Казеруна выстроились в живую цепь у электростанции

Sputnik Արմենիա

Жители иранского Казеруна выстроились в живую цепь у электростанции

2026-04-07T18:44+0400

true

PT0M32S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100740564_240:0:1680:1080_1920x0_80_0_0_387bdef752835a2f0eee2270565cb785.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, видео, իրանի իսլամական հանրապետություն, ատոմակայան, ամն, դոնալդ թրամփ

տեսանյութեր, видео, իրանի իսլամական հանրապետություն, ատոմակայան, ամն, դոնալդ թրամփ

Բաժանորդագրվել

Բողոքի նմանատիպ ակցիաների տեսանյութեր են հայտնվել Իրանի Կազերուն, Նեքա, Բուշեր և Թավրիզ քաղաքներում, որտեղ գտնվում են խոշոր էլեկտրակայանները։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Իրանի քաղաքացիները կենդանի պատ են կազմել երկրի էլեկտրակայանների մոտ՝ դրանց հարվածելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներից հետո։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դոնալդ Թրամփը «TruthSocial»–ի իր էջում գրել էր, որ այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի, և այն այլևս երբեք չի կարող վերածնվել: Եզրափակելով իր միտքը՝ Թրամփը Աստծուց օրհնություն է խնդրել Իրանի ժողովրդի համար:
Իրանի սպորտի փոխնախարար Ալիռեզա Ռահիմին կոչ էր արել կենդանի պատ կազմել` քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները պաշտպանելու համար։ Ըստ նրա` այդ քայլը նպատակ ունի ազդարարել, որ նման ենթակառուցվածքները թիրախավորելը կհամարվի ռազմական հանցագործություն։

«Այս պատմական և նշանակալի օրն ամբողջ երկրում անցավ աննախադեպ շքեղությամբ և եռանդով՝ «Իրանի երիտասարդական կենդանի շղթան հանուն պայծառ վաղվա» արշավի շրջանակում՝ ցուցադրելով երիտասարդ սերնդի միասնության, համերաշխության և ազգային կրքի շարունակական դրսևորումը»,– գրել է Ռահիմին:

Նրա խոսքով` այս մասշտաբային ժողովրդական շարժումն ավարտվել է առանց ն խնդիրների և օրինակելի կարգուկանոնով՝ աշխարհին ցույց տալով իրանցի երիտասարդության ուժն ու վճռականությունը հայրենիքի և երկրի ենթակառուցվածքների պաշտպանության գործում:

Բողոքի նմանատիպ ակցիաների տեսանյութեր են հայտնվել Իրանի Կազերուն, Նեքա, Բուշեր և Թավրիզ քաղաքներում, որտեղ գտնվում են խոշոր էլեկտրակայաններ։

Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Leave a comment