Վրաստանի վարչապետն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը

Վրաստանի վարչապետն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը

Թբիլիսի կատարած պաշտոնական այցի ընթացքում Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Ղազախստանի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ բանակցությունների ընթացքում կողմերը վերահաստատել են քաղաքական երկխոսության հետագա ամրապնդման և ամենաբարձր մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման իրենց հանձնառությունը։

Հաղորդվում է, որ հանդիպմանը քննարկվել են նաև ղազախա-վրացական հարաբերությունների արդիական հարցեր առևտրատնտեսական, ներդրումային, մշակութային և հումանիտար ոլորտներում։

Leave a comment