https://arm.sputniknews.ru/20260407/dashinqneri-anvanumnerum-andznanunneri-kirarumy-kargelvi-azhn-yndunec-nakhagitsy-100741910.html
Դաշինքների անվանումներում անձնանունների կիրառումը կարգելվի. ԱԺ–ն ընդունեց նախագիծը
Դաշինքների անվանումներում անձնանունների կիրառումը կարգելվի. ԱԺ–ն ընդունեց նախագիծը
Sputnik Արմենիա
Խորհրդարանական ընդդիմությունը պնդում է՝ ընտրություններից 2 ամիս առաջ չի կարելի փոխել խաղի կանոնները։ 07.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-07T19:08+0400
2026-04-07T19:08+0400
2026-04-07T19:08+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
կուսակցություն
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42451132_0:102:1600:1002_1920x0_80_0_0_15e8149d2fa619f77a1da886827ec672.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Կուսակցությունների, դաշինքների անվանումներում անձնանունների կիրառումը կարգելվի։ Ազգային ժողովի արտահերթ նիստում 67 կողմ, 6 դեմ, 0 ձեռնպահ ձայներով 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։Հրատապության պատճառն էլ այն է, որ ապրիլի 13–ից սկսվում է ԱԺ առաջիկա ընտրություններում կուսակցությունների և դաշինքների գրանցումը։Հիշեցնենք՝ խորհրդարանական ընդդիմությունը սա համարում է անընդունելի մոտեցում, հատկապես երբ կա Վենետիկի հանձնաժողովի կողմից Հայաստանին տրված խորհրդատվություն, ըստ որի` ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ խաղի կանոններ չպետք է փոխվեն։«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այսօր հրատապ ասուլիս էր հրավիրել՝ հայտարարելով, թե ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի սահմանադրական օրենքում հապճեպ փոփոխություններ կատարելը վտանգում է Հայաստանի Հանրապետության իրավական արժեքները: Իրավապաշտպան, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանի խոսքով՝ իշխանությունն այս օրենսդրական փոփոխությամբ պայքարում է կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի անվան դեմ (մարտի 31-ին բարերար Սամվել Կարապետյանի թիմը հայտարարեց, որ ընտրությունների են գնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով)։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/19/42451132_97:0:1520:1067_1920x0_80_0_0_59a8d4b0558381443cd49058278a6660.jpg.webp
հայաստան, աժ (ազգային ժողով), կուսակցություն, ընտրություններ
հայաստան, աժ (ազգային ժողով), կուսակցություն, ընտրություններ
Խորհրդարանական ընդդիմությունը պնդում է՝ ընտրություններից 2 ամիս առաջ չի կարելի փոխել խաղի կանոնները։
Խորհրդարանական ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշեց ուղղել, իրենց բնորոշմամբ, տեխնիկական վրիպակն ու հրատապության կարգով` 24–ժամյա ռեժիմով, քննարկել ու ընդունել օրենսդրական փոփոխությունների փաթեթը։
Հրատապության պատճառն էլ այն է, որ ապրիլի 13–ից սկսվում է ԱԺ առաջիկա ընտրություններում կուսակցությունների և դաշինքների գրանցումը։
Հիշեցնենք՝ խորհրդարանական ընդդիմությունը սա համարում է անընդունելի մոտեցում, հատկապես երբ կա Վենետիկի հանձնաժողովի կողմից Հայաստանին տրված խորհրդատվություն, ըստ որի` ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ խաղի կանոններ չպետք է փոխվեն։