Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը սպառնացել է Իրանին այնպիսի միջոցների կիրառմամբ, որոնք Վաշինգտոնը նախկինում չի օգտագործել ռազմական գործողության ընթացքում։
«Այսպիսով, նրանք պետք է իմանան՝ մենք ունենք գործիքներ, որոնք դեռ չենք որոշել օգտագործել։ Միացյալ Նահանգների նախագահը կարող է որոշել օգտագործել դրանք։ Եվ նա կորոշի օգտագործել դրանք, եթե իրանցիները չփոխեն իրենց վարքագիծը»,- ասել է Վենսը՝ մեկնաբանելով Իրանի հետ պատերազմի ընթացքը և Վաշինգտոնի կողմից Թեհրանին ներկայացված վերջնագիրը։
ԱՄՆ շտաբի պետի տեղակալը չի մանրամասնել, թե որ գործիքների մասին է խոսքը։