Լուրեր |
Սպիտակ տունը դժգոհ է Իրանի դիրքորոշումից։
ԱՄՆ ռազմական պլանավորողները վերանայում են Իրանի այն օբյեկտների ցանկը, որոնք կարող են թիրախ դառնալ հարվածների համար։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցիչներին։
Քննարկման շրջանակում դիտարկվում են նաև էներգետիկ ենթակառուցվածքները, որոնք ապահովում են ինչպես զինվորականներին, այնպես էլ քաղաքացիական բնակչությանը։
Պաշտոնյաների խոսքով՝ նման օբյեկտների «երկակի նշանակությունը» կարող է դրանք դարձնել օրինական թիրախներ, սակայն Պենտագոնի ներսում այդ մոտեցման շուրջ տարաձայնություններ կան։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ թիրախների ցանկի վերանայումը կարող է դիտարկվել նաև որպես փորձ՝ նվազեցնելու ռազմական հանցագործությունների մեջ հնարավոր մեղադրանքների ռիսկը։
Այս քննարկումները տեղի են ունենում այն ֆոնին, երբ Սպիտակ տունը դժգոհ է Իրանի դիրքորոշումից, որը չի փոխվել՝ չնայած շաբաթներ շարունակվող ավիահարվածներին։
Քննարկվում է նաև կարևոր հարց՝ որտեղ է անցնում սահմանը ռազմական և քաղաքացիական օբյեկտների միջև։ Օրինակ՝ արդյոք ջրամաքրման կայանները կարող են համարվել օրինական թիրախ՝ եթե դրանք ծառայում են նաև զինվորականներին։