Թեհրանը հայտարարում է, որ Իրանի և Ադրբեջանի նախագահների միջև բանակցությունները հարթել են թյուրըմբռնումները

Քաղաքականություն

06.04.2026 | 23:00

«Բանակցություններ են տեղի ունեցել Նախիջևանի վրա  անօդաչու թռչող սարքերի հարձակման վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ երկու երկրների նախագահների և արտգործնախարարների միջև բանակցությունները հարթել են ցանկացած թյուրըմբռնում»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ` այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Մենք ուղիղ  հայտարարել ենք, որ Իրանից Ադրբեջանի ուղղությամբ ոչ մի կրակոց չի արձակվել, և ես կարծում եմ, որ երկու նախագահների և արտգործնախարարների միջև բանակցությունները լուծեցին բոլոր թյուրըմբռնումները: Ինչ վերաբերում է Թուրքիային, իրավիճակը նման էր. մենք հստակ հայտարարել ենք, որ մեր կողմից կրակոց չի եղել, ուստի ես կարծում եմ, որ երկու երկրների միջև փոխըմբռնում կա, և առաջացած խնդիրները լուծվել են բանակցությունների միջոցով», – ասել է Բաղային։

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս հեռախոսազրույց էին ունեցել, որից հետո Բաքուն Թեհրան արդեն 3-րդ անգամ մարդասիրական օգնություն էր ուղարկել։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի

Leave a comment