https://arm.sputniknews.ru/20260406/adrbejani-hjusisajin-shrjannery-hegheghvel-en-hvordarat-andzrevneri-pattsharvov-zvoh-ka-100687339.html
Ադրբեջանի հյուսիսային շրջանները հեղեղվել են հորդառատ անձրևների պատճառով. զոհ կա
Ադրբեջանի հյուսիսային շրջանները հեղեղվել են հորդառատ անձրևների պատճառով. զոհ կա
Sputnik Արմենիա
Գուսարի շրջանի 27-ամյա բնակչին քշել–տարել է սելավային հոսանքը, նրա մարմինը հայտնաբերվել է որոնումներից հետո։ 06.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-06T13:12+0400
2026-04-06T13:12+0400
2026-04-06T13:12+0400
հեղեղում
սելավաջրեր
զոհ
ադրբեջան
տղամարդ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/06/100684380_0:0:1280:720_1920x0_80_0_0_e96f0e8cb6d7083da20b075225f035c3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի հյուսիսային շրջանները հեղեղվել են հորդառատ անձրևների պատճառով, զոհ կա։Տեղական ԶԼՄ–ները գրում են, որ Գուսարի շրջանում սելավային հոսանքները էլեկտրական սյուներ և ափամերձ տրանսֆորմատոր են տապալել, 27-ամյա Ֆայիկ Ռասուլովն էլ մահացել է։ Դեպքը տեղի է ունեցել, երբ սելավը հոսել է Գուրուչայ գետը, որն անցնում է Գյունդյուզգալա գյուղով։ Սելավային հոսանքը քշել–տարել է Ռասուլովին։ Նրա մարմինը հայտնաբերվել է որոնումներից հետո։Սիյազանի շրջանում նաև կամուրջ է փլուզվել, ինչի հետևանքով մի քանի գյուղեր մնացել են առանց տրանսպորտային հաղորդակցության։ Բաքուն նույնպես տուժել է, հորդառատ անձրևները կաթվածահար են արել Ադրբեջանի մայրաքաղաքը։ ԱԻՆ–ի տվյալներով` ջրհեղեղներ են գրանցվել Բաքվի Խազար, Սաբունչի, Նիզամի, Բինագադի, Սաբայիլի և Գարադաղ շրջաններում։
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
В Азербайджане селевые потоки сносят инфраструктуру
Sputnik Արմենիա
В Азербайджане селевые потоки сносят инфраструктуру
2026-04-06T13:12+0400
true
PT0M09S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/06/100684380_161:0:1121:720_1920x0_80_0_0_f6c8a682b5b6fecc87c03318bf313980.jpg.webp
հեղեղում, սելավաջրեր, զոհ, ադրբեջան, տղամարդ, տեսանյութեր, տեսանյութ, видео
հեղեղում, սելավաջրեր, զոհ, ադրբեջան, տղամարդ, տեսանյութեր, տեսանյութ, видео
Գուսարի շրջանի 27-ամյա բնակչին քշել–տարել է սելավային հոսանքը, նրա մարմինը հայտնաբերվել է որոնումներից հետո։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի հյուսիսային շրջանները հեղեղվել են հորդառատ անձրևների պատճառով, զոհ կա։
Տեղական ԶԼՄ–ները գրում են, որ Գուսարի շրջանում սելավային հոսանքները էլեկտրական սյուներ և ափամերձ տրանսֆորմատոր են տապալել, 27-ամյա Ֆայիկ Ռասուլովն էլ մահացել է։ Դեպքը տեղի է ունեցել, երբ սելավը հոսել է Գուրուչայ գետը, որն անցնում է Գյունդյուզգալա գյուղով։ Սելավային հոսանքը քշել–տարել է Ռասուլովին։ Նրա մարմինը հայտնաբերվել է որոնումներից հետո։
Սիյազանի շրջանում նաև կամուրջ է փլուզվել, ինչի հետևանքով մի քանի գյուղեր մնացել են առանց տրանսպորտային հաղորդակցության։ Բաքուն նույնպես տուժել է, հորդառատ անձրևները կաթվածահար են արել Ադրբեջանի մայրաքաղաքը։ ԱԻՆ–ի տվյալներով` ջրհեղեղներ են գրանցվել Բաքվի Խազար, Սաբունչի, Նիզամի, Բինագադի, Սաբայիլի և Գարադաղ շրջաններում։