Կաթոլիկ քրիստոնյաների համար նույնպես այս տարի սուրբ Հարության տոնը նշվում է ապրիլի 5-ին:
Վատիկանում այս պահին ընթանում է Զատկի կիրակնօրյա պատարագը, իսկ երեկ կաթոլիկների գլխավոր՝ Վատիկանի սուրբ Պետրոսի տաճարում կայացած Հարության երեկոյան պատարագի ժամանակ Հռոմի պապ Լեո XIV-ը ասել է, թե սուրբ Հարության տոնը վանում է ատելությունը, խթանում է համերաշխությունը եւ չարին պատասխանում է սիրո ուժով: Պատմական անդրադարձ կատարելով Քրիստոսի Հարությանը՝ նա անդրադարձել է նաեւ մեր օրերում ընթացող պատերազմներին, անարդարությանը՝ հորդորելով ներկաներին հետեւել մեզնից առաջ եղած սրբերին եւ աշխարհում տարածել համերաշխություն, խաղաղություն եւ սեր:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)