ՌԴ–ն իրեն իրավունք է վերապահում ընտրությունների կոնտեքստում հստակեցնել ՀՀ ծրագրերը. Պեսկով

https://arm.sputniknews.ru/20260405/rdn-iren-iravunq-e-verapahum-yntrutjunneri-kvonteqstum-hstakecnel-hh-tsragrery-peskvov-100667852.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/06/98507296_180:0:2911:2048_1920x0_80_0_0_7a1377e759e348aa06cc30d15ef68e30.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դմիտրի պեսկով, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, ազգային ժողովի ընտրություններ, հայաստան

դմիտրի պեսկով, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, ազգային ժողովի ընտրություններ, հայաստան

Բաժանորդագրվել

ՌԴ նախագահի խոսնակը նշել է, որ Ռուսաստանը և Հայաստանը բարեկամ երկրներ են, Մոսկվայի համար Հայաստանի ղեկավարության առաջնահերթությունները մեծ հետաքրքրություն են ներկայացնում:

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Ռուսաստաննիրենիրավունք է վերապահում Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում փորձել հստակեցնել ՀՀ ղեկավարության ծրագրերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք մեզ իրավունքենքվերապահում փորձել քննարկել մեր գործընկերների հետ նրանց ծրագրերը», – ասել է Պեսկովը «Վեստի» հաղորդաշարի լրագրող Պավել Զարուբինին՝ խոսելով Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին:

Պեսկովը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ունեն խորը պատմական արմատներ, Ռուսաստանն ու Հայաստանը բարեկամ երկրներ են, այդ իսկ պատճառով Երևանի քաղաքական ուղենիշները հետաքրքրություն են ներկայացնում Մոսկվայի համար:

«Հսկայականհայկական սփյուռքը, որն ապրում է Ռուասատանում, կազմում է ավելի քան 2 միլիոն մարդ։ Ուստի այն ուղենիշները, որոնք իր համար ընտրում է Հայաստանի ղեկավարությունը, մեզ մեծապես հետաքրքիր են», – նշել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 1-ին բանակցություններ է վարել աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Բանակցությունների ընթացքում Պուտինն անդրադարձել է Հայաստանում կայանալիք ընտրություններին՝ կարևորելով քաղաքական գործընթացին բոլոր, այդ թվում՝ Ռուսաստանի հետ համագործակցությանն ուղղված ուժերի մասնակցությունը:

ՀՀ ԱԺ ընտրությունները նշանակված են 2026 թվականի հունիսի 7-ին։

Մոսկվան ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը քննարկելիս ՌԴ-ին հղումներ չլինեն. Պեսկով

Leave a comment