Պեսկովն անդրադարձել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները եղել են անկեղծ և անհրաժեշտ։ Այս մասին «Վեստի» լրատվական ծառայության թղթակից Պավել Զարուբինին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նախագահն ու վարչապետը շփվել են մի քանի ժամ։ Շփումը եղել է անկեղծ, օգտակար, անհրաժեշտ»,- ասել է Պեսկովը։ Նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Պուտինն ու Փաշինյանը միմյանց են ներկայացրել իրենց դիրքորոշումները՝ կապված Հայաստանում սպասվող ընտրությունների և առևտրատնտեսական համագործակցության հիմնական հարցերի հետ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ապրիլի 1-ին Մոսկվայում։