«Մեր ընտրողների ձայները չեն կորչելու, այլ միանալու են ընդդիմադիր ուժերին ընտրողների ձայներին, նպաստելով այս իշխանությունների վերարտադրման կասեցմանը։ Կյանքով և պայքարով կոփված մեր էգոն, հարգելի կուսակիցներ, երբեք չի վերածվել և չի վերածվելու էգոիզմի, դա անթույլատրելի է։ Այս որոշումը մեզ հեշտ չի տրվել, բայց կասկած չունեմ, որ դրա համար մենք երբեք-երբեք չենք ամաչելու, ճիշտ հակառակը, դառնալու ենք Հայաստանի ժամանակակից քաղաքական պատմության մեջ, կուսակցությանս հետ, բայց ազգիս համար գաղափարախոսությամբ գործելու լավագույն օրինակ»,- ՀՀԿ 18-րդ համագումարում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու որոշմանը։