Թուրքիան կշարունակի աջակցել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին. Էրդողան

https://arm.sputniknews.ru/20260404/turqian-ksharunaki-ajakcel-ukrainaji-ev-rusastani-mijev-banakcutjunnerin-erdvoghan-100654615.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1a/88277838_0:0:1474:1105_1920x0_80_0_0_b75304fe9374f01bdbfc29aee9df8b26.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, բանակցություններ, ուկրաինա, ռուսաստան

ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, բանակցություններ, ուկրաինա, ռուսաստան

Բաժանորդագրվել

Անկարան «մեծ նշանակություն է տալիս Սև ծովում նավագնացության անվտանգությանը և կարևորում Էներգամատակարարման հուսալիության ապահովումը»:

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Թուրքիան մտադիր է շարունակել աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։

«Թուրքիան կշարունակի աջակցել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին, քանի որ մեր տարածաշրջանն ավելի մեծ խաղաղության և կայունության կարիք ունի», – ասվում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ:

Բանակցությունների ընթացքում Էրդողանը նաև ընդգծել է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման կարևորությունը՝ նշելով, որ այդ հարցը շարունակում է մնալ տարածաշրջանի առանցքային հարցերից մեկը:

Բացի այդ, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան հատուկ նշանակություն է տալիս էներգամատակարարման հուսալիությանը և մտադիր է զարգացնել տնտեսական համագործակցությունը Կիևի հետ, ներառյալ փոխադարձ առևտրի ծավալների ավելացումը:

Էրդողանը նաև գոհունակություն է հայտնել Պարսից ծոցի երկրների հետ Ուկրաինայի հարաբերությունների զարգացման կապակցությամբ:

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Մերձավոր Արևելքում շարունակվող էսկալացիան

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Ռուսաստանը մշտական հիմունքներով Թուրքիային է փոխանցում «Թուրքական» և «Երկնագույն» հոսքերի ենթակառուցվածքի համար աճող սպառնալիքի հետ կապված մտահոգությունները: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի կառավարության աղբյուրը, Անկարան արձանագրում է Մոսկվայից հաղորդագրությունները Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների և «Թուրքական հոսք» գազատարի սպառնալիքների մասին, համակարգումն իրականացվում է կանոնավոր հիմունքներով:

Վերջին ամիսներին ուկրաինական անօդաչուները բազմիցս հարձակվել են Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ գտնվող նավթային լցանավերի վրա: Ուկրաինայի զինված ուժերի մասնակցությունը նման հարձակումներին դեկտեմբերին Guardian թերթին հաստատել էր ուկրաինական հատուկ ծառայությունների աղբյուրը։ Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Ռուսաստանը կարծում է, որ Թուրքիայի շահերից է բխում թույլ չտալ այնպիսի անխոհեմ գործողություններ, ինչպիսիք են Սև ծովում լցանավերի վրա ուկրաինական հարձակումները:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհակարգում խորը ճգնաժամ կա. Էրդողան

Leave a comment