https://arm.sputniknews.ru/20260404/turqian-ksharunaki-ajakcel-ukrainaji-ev-rusastani-mijev-banakcutjunnerin-erdvoghan-100654615.html
Թուրքիան կշարունակի աջակցել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին. Էրդողան
Թուրքիան կշարունակի աջակցել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին. Էրդողան
Sputnik Արմենիա
Անկարան «մեծ նշանակություն է տալիս Սև ծովում նավագնացության անվտանգությանը և կարևորում Էներգամատակարարման հուսալիության ապահովումը»: 04.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-04T21:22+0400
2026-04-04T21:22+0400
2026-04-04T21:33+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռեջեփ թայիփ էրդողան
թուրքիա
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
բանակցություններ
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1a/88277838_0:0:1600:901_1920x0_80_0_0_7b7f3464a93e0a6b0dd2bfd8adb9d455.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Թուրքիան մտադիր է շարունակել աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։Բանակցությունների ընթացքում Էրդողանը նաև ընդգծել է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման կարևորությունը՝ նշելով, որ այդ հարցը շարունակում է մնալ տարածաշրջանի առանցքային հարցերից մեկը:Բացի այդ, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան հատուկ նշանակություն է տալիս էներգամատակարարման հուսալիությանը և մտադիր է զարգացնել տնտեսական համագործակցությունը Կիևի հետ, ներառյալ փոխադարձ առևտրի ծավալների ավելացումը:Էրդողանը նաև գոհունակություն է հայտնել Պարսից ծոցի երկրների հետ Ուկրաինայի հարաբերությունների զարգացման կապակցությամբ:Պուտինն ու Էրդողանը քննարկել են Մերձավոր Արևելքում շարունակվող էսկալացիանԱվելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Ռուսաստանը մշտական հիմունքներով Թուրքիային է փոխանցում «Թուրքական» և «Երկնագույն» հոսքերի ենթակառուցվածքի համար աճող սպառնալիքի հետ կապված մտահոգությունները: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի կառավարության աղբյուրը, Անկարան արձանագրում է Մոսկվայից հաղորդագրությունները Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների և «Թուրքական հոսք» գազատարի սպառնալիքների մասին, համակարգումն իրականացվում է կանոնավոր հիմունքներով:Վերջին ամիսներին ուկրաինական անօդաչուները բազմիցս հարձակվել են Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ գտնվող նավթային լցանավերի վրա: Ուկրաինայի զինված ուժերի մասնակցությունը նման հարձակումներին դեկտեմբերին Guardian թերթին հաստատել էր ուկրաինական հատուկ ծառայությունների աղբյուրը։ Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Ռուսաստանը կարծում է, որ Թուրքիայի շահերից է բխում թույլ չտալ այնպիսի անխոհեմ գործողություններ, ինչպիսիք են Սև ծովում լցանավերի վրա ուկրաինական հարձակումները:Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհակարգում խորը ճգնաժամ կա. Էրդողան
թուրքիա
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1a/88277838_0:0:1474:1105_1920x0_80_0_0_b75304fe9374f01bdbfc29aee9df8b26.jpg.webp
ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, բանակցություններ, ուկրաինա, ռուսաստան
ռեջեփ թայիփ էրդողան, թուրքիա, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, բանակցություններ, ուկրաինա, ռուսաստան
Անկարան «մեծ նշանակություն է տալիս Սև ծովում նավագնացության անվտանգությանը և կարևորում Էներգամատակարարման հուսալիության ապահովումը»:
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Թուրքիան մտադիր է շարունակել աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։
«Թուրքիան կշարունակի աջակցել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին, քանի որ մեր տարածաշրջանն ավելի մեծ խաղաղության և կայունության կարիք ունի», – ասվում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ:
Բանակցությունների ընթացքում Էրդողանը նաև ընդգծել է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման կարևորությունը՝ նշելով, որ այդ հարցը շարունակում է մնալ տարածաշրջանի առանցքային հարցերից մեկը:
Բացի այդ, Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Անկարան հատուկ նշանակություն է տալիս էներգամատակարարման հուսալիությանը և մտադիր է զարգացնել տնտեսական համագործակցությունը Կիևի հետ, ներառյալ փոխադարձ առևտրի ծավալների ավելացումը:
Էրդողանը նաև գոհունակություն է հայտնել Պարսից ծոցի երկրների հետ Ուկրաինայի հարաբերությունների զարգացման կապակցությամբ:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Ռուսաստանը մշտական հիմունքներով Թուրքիային է փոխանցում «Թուրքական» և «Երկնագույն» հոսքերի ենթակառուցվածքի համար աճող սպառնալիքի հետ կապված մտահոգությունները: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի կառավարության աղբյուրը, Անկարան արձանագրում է Մոսկվայից հաղորդագրությունները Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների և «Թուրքական հոսք» գազատարի սպառնալիքների մասին, համակարգումն իրականացվում է կանոնավոր հիմունքներով:
Վերջին ամիսներին ուկրաինական անօդաչուները բազմիցս հարձակվել են Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ գտնվող նավթային լցանավերի վրա: Ուկրաինայի զինված ուժերի մասնակցությունը նման հարձակումներին դեկտեմբերին Guardian թերթին հաստատել էր ուկրաինական հատուկ ծառայությունների աղբյուրը։ Ինչպես նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Ռուսաստանը կարծում է, որ Թուրքիայի շահերից է բխում թույլ չտալ այնպիսի անխոհեմ գործողություններ, ինչպիսիք են Սև ծովում լցանավերի վրա ուկրաինական հարձակումները: