Իրանը թույլ է տվել Հորմուզի նեղուցով անցնել առաջին անհրաժեշտության ապրանքներ տեղափոխող նավերին։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը:
«Հորմուզի նեղուցով անցնելու թույլտվություն է տրվել առաջին անհրաժեշտության ապրանքներ և մարդասիրական օգնություն տեղափոխող նավերին», – ասվում է գործակալության հրապարակման մեջ: