Արման Ծառուկյանի ու Դիլոն Դենիսի մենամարտը չեղարկվել է

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի և ամերիկացի Դիլոն Դենիսի մենամարտը Hype լիգայում չեղարկվել է, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Ծառուկյանը և Դենիսն ապրիլի 8-ին բրազիլական Սան Պաուլուում կայանալիք մրցաշարում պետք է մրցեին գրեփլինգի կանոններով։ Մենամարտի չեղարկման պատճառները չեն նշվում։

Հիշեցնենք, որ Hype լիգայի նախորդ երկու մենամարտերում 29-ամյա Արման Ծառուկյանը հաղթել է Մեծ Բրիտանիան ներկայացնող դաղստանցի Մուհամադ Մոկաևին և ոչ-ոքի գրանցել UFC-ի մարտիկ Շառա Բուլետի հետ։

Հայաստանի ներկայացուցիչն ապրիլի 18-ին Ֆիլադելֆիայում կայանալիք RAF 08 մրցաշարում ազատ ոճի ըմբշամարտի կանոններով մրցելու է UFC-ի նախկին մարտիկ, ամերիկացի Յուրայա Ֆայբերի հետ։

Leave a comment