Վաղ առավոտյան 2 երիտասարդ տղա ջրահեղձ են եղել Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում

Ականատես քաղաքացին փրկարարներին և ոստիկաններին պատմել է, որ ինքը տեսել է, թե ինչպես է երիտասարդ տղաներից մեկն անզգուշաբար ընկել ջրամբարը, իսկ ընկերը նետվել է, որպեսզի փրկի նրան, սակայն չի կարողացել։

Համայնքային ոստիկանները պարզում են ջրահեղձ եղած քաղաքացիների և ականատեսի ինքնությունը։

Ժամը 9–ի սահմաններում ջրահեղձ եղած քաղաքացիներից մեկի մարմինը հայտնաբերել է, փրկարարները փնտրում են մյուսին։

Leave a comment