10:19 04.04.2026 (Թարմացված է: 10:26 04.04.2026)
Բաժանորդագրվել
Համայնքային ոստիկանները պարզում են ջրահեղձ եղած քաղաքացիների և ականատեսի ինքնությունը։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Այսօր՝ ապրիլի 4–ին, Երևանի Քանաքեռ ՀԷԿ–ի ջրամբարում 2 քաղաքացի է ջրահեղձ եղել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ՀՀ ՆԳՆ–ում ստացվել է 6։30–ի սահմաններում։
Ականատես քաղաքացին փրկարարներին և ոստիկաններին պատմել է, որ ինքը տեսել է, թե ինչպես է երիտասարդ տղաներից մեկն անզգուշաբար ընկել ջրամբարը, իսկ ընկերը նետվել է, որպեսզի փրկի նրան, սակայն չի կարողացել։
Համայնքային ոստիկանները պարզում են ջրահեղձ եղած քաղաքացիների և ականատեսի ինքնությունը։
Ժամը 9–ի սահմաններում ջրահեղձ եղած քաղաքացիներից մեկի մարմինը հայտնաբերել է, փրկարարները փնտրում են մյուսին։