Թուրքիայի երկինքը դարձել է նարնջագույն-կարմիր՝ փոշու ամպերից

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հյուսիսային Աֆրիկայից եկած փոշու ամպերը ծածկել են Թուրքիայի հարավային մի շարք շրջաններ, այդ թվում՝ Միջերկրածովյան Անթալիայի, Մերսինի և Ադանայի նահանգները։

Անթալիա  քաղաքում երկինքը դարձել է նարնջագույն-կարմիր, իսկ տեսանելիությունը որոշ վայրերում զգալիորեն նվազել է։

Օդերևութաբանները զգուշացրել են օդի որակի հնարավոր վատթարացման մասին՝ սպասվող տեղումների հետ փոշու խառնման պատճառով, և խորհուրդ են տվել շնչառական խնդիրներ ունեցողներին սահմանափակել դրսում անցկացրած ժամանակը։

Թուրքիայի օդերևութաբանական վարչության տվյալներով՝ երկրի հարավային շրջաններում հնարավոր են սողանքներ։

Leave a comment