Ավելի քան 20 մարդ է զոհվել օրվա սկզբից Լիբանանին հասցված իսրայելական հարվածների հետևանքով

Բաժանորդագրվել

Հաղորդվում է, որ 98 մարդ վիրավորվել է։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Այսօր առավոտից Լիբանանի տարբեր շրջաններում Իսրայելի հարձակումների զոհ է դարձել 23 մարդ։ Այս մասին հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

«Ուրբաթ՝ ապրիլի 3-ի առավոտից, իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 23 մարդ, 98-ը վիրավորվել են»,-ասված է Առողջապահության նախարարության հայտարարության մեջ։

Այսպիսով, մարտի 2-ին հակամարտության սրացման սկզբից ի վեր զոհերի թիվը հասել է 1 368-ի, վիրավորվել է 4 138 քաղաքացի։

Հիշեցնենք` Իսրայելի բանակը մարտի 16-ին պաշտոնապես հայտարարեց, որ Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է սկսում, ինչին զուգահեռ մեծացավ Իսրայելի ՌՕՈւ-ի հարվածների ինտենսիվությունը Լիբանանի հարավային և արևելյան շրջանների, ինչպես նաև Բեյրութի հարավային արվարձանների և կենտրոնական թաղամասերի ուղղությամբ։
Իսրայելական ՌՕՈւ–ն հարվածել է լիբանանյան Սուր քաղաքի բնակելի թաղամասին

Leave a comment