Թիվ 94 մանկապարտեզի տնօրենն արձակուրդ է գնացել

«Թիվ 94 մանկապարտեզի տնօրենն արձակուրդ է գնացել: Հաստատությունը գործում է բնականոն հունով, այս պահին տնօրենի պարտականությունները կատարում է մեթոդիստը, տնօրենը չվճարվող արձակուրդում է, ուտումնասիրությունը շարունակվում է՝ ամփոփելուց հետո այդ մասով կլինի պարզաբանում»,- Aravot.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Երեւանի քաղաքապետարանից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ մանկապարտեզի մանկավարժական կազմն ու ծնողական համայնքը բողոքի ցույց էր կազմակերպել ընդդեմ տնօրենի՝ պարզաբանելով, որ տնօրենն ամբողջ օրը վիրավորում է աշխատակազմին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment