Իրանի բանակը անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Հորդանանում և Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին, ինչպես նաև Բահրեյնում գտնվող խոշոր ալյումինի հալման գործարանին։ Tasnim-ի փոխանցմամբ՝ այս տեղեկատվությունը հրապարակել է Իրանի բանակը։
Հաղորդվում է, որ այսօր հարվածներ են հասցվել Հորդանանում գտնվող ԱՄՆ բանակի սարքավորումների և մատակարարման պահեստին, Քուվեյթի «Քեմփ Արիֆջան» բազային, որտեղ տեղակայված է ԱՄՆ զրահատանկային բրիգադի մեխանիզացված գումարտակը, ինչպես նաև Բահրեյնի ամենամեծ ալյումինի գործարանին, որը մատակարար է ԱՄՆ ռազմական արդյունաբերությանը։