Թիկնիզյանի Ցրվենա Զվեզդան հյուրընկալվելիս հաղթել է Մալմյոյին․ Եվրոպա լիգայի արդյունքները

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» հյուրընկալվելիս հաղթել է Մալմյոյին․ Եվրոպա լիգայի արդյունքները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Եվրոպա լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի 7-րդ տուրում սերբական «Ցրվենա Զվեզդան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության է հասել շվեդական «Մալմյոյի» նկատմամբ։

Հաղթական գոլը 16-րդ րոպեին Մարկո Արնաուտովիչի փոխանցումից հետո խփել է Վասիլիե Կոստովը։

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը Բելգրադը ներկայացնող ակումբի կազմում խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և անցկացրել է ամբողջական հանդիպում։

Լիգայի փուլի վերջին տուրում Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմը սեփական հարկի տակ կմրցի Վիգոյի «Սելտայի» դեմ, իսկ «Մալմյոն» կհյուրընկալվի բելգիական «Գենկին»։

Մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները․

«Բոլոնիա» — «Սելտիկ»՝ 2-2

«Բրան» — «Միդտյուլանդ»՝ 3-3

«Ֆեներբախչե» — «Ասթոն Վիլա»՝ 0-1

«Ֆեյենորդ» — «Շտուրմ Գրաց»՝ 3-0

«Ֆրայբուրգ» — «Մաքաբի Թել Ավիվ»՝ 1-0

ՊԱՕԿ — «Բետիս»՝ 2-0

«Վիկտորիա Պլզեն» — «Պորտու»՝ 1-1

«Յանգ Բոյս» — «Լիոն»՝ 0-1

Leave a comment