Տավուշի մարզի Կոթի գյուղի 41-ամյա բնակիչը վիրավորվել է ականի պայթյունից։ Քիչ առաջ Yerkir.am-ին Կոթիի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանը հայտնեց, որ բնակչի կյանքին վտանգ չի սպառնում։ Վիրահատությունը նորմալ է անցել, նրան արդեն տեղափոխել են բժշկական պալատ։
Հիշեցնենք, որ տեղեկությունն առաջինը հրապարակել էր «Ազատություն»-ը՝ նշելով, որ տուժածը տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն իրականացրել են ոտնաթաթի անդամահատում։
Հերմինե Զեյնալյան