Իրանը հայտարարել է Բահրեյնում Amazon-ի հաշվիչ կենտրոնի վրա հարձակման մասին

https://arm.sputniknews.ru/20260402/irany-hajtararel-e-bahrejnum-amazon-i-hashvich-kentrvoni-vra-hardzakman-masin-100568811.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Третий этап «волны 90»: атака на центр облачных вычислений Amazon в Бахрейне

Sputnik Արմենիա

Третий этап «волны 90»: атака на центр облачных вычислений Amazon в Бахрейне

2026-04-02T19:57+0400

true

PT0M32S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100568375_83:0:1110:770_1920x0_80_0_0_e8a35ff561811cf9b08176939eb529c5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, պատերազմ, բահրեյն, հորդանան, видео

իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, պատերազմ, բահրեյն, հորդանան, видео

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Իրանը հարվածել էր Բահրեյնի խոշորագույն հեռահաղորդակցության ընկերության կենտրոնակայանին:

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Իրանը հայտարարել է Բահրեյնում Amazon-ի հաշվիչ կենտրոնի վրա հարձակման մասին։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությանը:

Այս հարձակումը նրանք անվանել են «Ճշմարիտ խոստում 4» գործողության շրջանակներում 90-րդ ալիքի երրորդ փուլ:

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱԹՍ-ները հարվածել են Հորդանանի Ալ-Ազրակ բազային, որտեղ գտնվում էին ԱՄՆ կործանիչները:

Անցած գիշերն Իրանը գնդակոծել է Բահրեյնի Համալա քաղաքում գտնվող Batelco խոշորագույն հեռահաղորդակցության ընկերության կենտրոնակայանը:

Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Leave a comment