Ողջունում ենք  Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելու քայլերը. Թուրքիայի փոխնախագահը՝ Բաքվում

Քաղաքականություն

02.04.2026 | 17:09

Մենք գոհունակությամբ ողջունում ենք  Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Բաքվում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության  անդամ երկրների վարչապետների և փոխնախագահների հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։

Նա հույս է հայտնել, որ տարածաշրջանում ստեղծված պատմական հնարավորությունը կգնահատվի և երկու երկրների միջև կստորագրվի խաղաղության համաձայնագիր։

«Հարավային Կովկասում կայունության և համագործակցության մթնոլորտը կխթանի թյուրքական աշխարհի փոխհարաբերությունները: Մենք կարծում ենք, որ նոր համագործակցության հնարավորությունները բազմաթիվ ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, էներգետիկան, ենթակառուցվածքները և կապը, զգալի ներդրում կունենան թյուրքական աշխարհի բարգավաճման գործում»,-հայտարարել է Թուրքիայի փոխնախագահը :

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment