Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հարավային Կորեա կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սանձազերծված պատերազմը։ Այս մասին հաղորդում է France 24-ը։
Մակրոնն, անդրադառնալով Թեհրանի միջուկային ծրագրին, նշել է, որ պատերազմը չի ապահովում «միջուկային խնդրի երկարատև լուծում»։
Նա նաև Հորմուզի նեղուցը վերաբացելու նպատակով ռազմական գործողության մասին խոսակցությունները որակել է անիրատեսական։
«Որոշ մարդիկ պաշտպանում են Հորմուզի նեղուցը ռազմական գործողության միջոցով ազատելու գաղափարը, դիրքորոշում, որը երբեմն արտահայտում է Միացյալ Նահանգները, չնայած այդ դիրքորոշումը փոփոխվել է», – ասել է Մակրոնը։