https://arm.sputniknews.ru/20260402/hajastani-erkatughu-kvoncesian-vatsharelu-voreve-pattshar-chka-overchuk-100522110.html
Հայաստանի երկաթուղու կոնցեսիան վաճառելու որևէ պատճառ չկա. Օվերչուկ
Հայաստանի երկաթուղու կոնցեսիան վաճառելու որևէ պատճառ չկա. Օվերչուկ
Sputnik Արմենիա
Հայաստանի վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ Երևանը դեմ չէ Հայաստանի երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակին։ 02.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-02T09:03+0400
2026-04-02T09:03+0400
2026-04-02T09:03+0400
հայաստան
երկաթուղի
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
ալեքսեյ օվերչուկ
https://cdn.am.sputniknews.ru/img/540/03/5400370_0:83:1600:983_1920x0_80_0_0_fc011f8bfd6419411271dc20d0d78ce0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու ոչ մի օբյեկտիվ պատճառ չկա։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս հայտարարությունն է արել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 26-ին հայտարարեց, որ Երևանը դեմ չէ Հայաստանի երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակին, եթե այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի հետ: ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը մարտի 3-ին հայտնեց, որ ՌԴ–ն Հայաստանի երկաթուղու կառավարումը Ղազախստանին հանձնելու հարցով բանակցություն չի վարում։ՌԴ փոխվարչապետն ընդգծել է, որ Ռուսաստանում ընդունված է դատել ոչ թե խոսքով, այլ գործով, իսկ գործը ցույց է տալիս, որ սկզբում խլեցին մասնավոր էլեկտրաէներգետիկական ընկերության սեփականության իրավունքը, իսկ հիմա բարձրացնում են երկաթուղային կոնցեսիայի հարցը:«Ինչպե՞ս արձագանքել դրան»,– հավելել է նա։Հիշեցնենք` հայկական երկաթուղին ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։ Փետրվարի 13-ին Փաշինյանը ՌԴ գործընկերներին առաջարկել էր Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/540/03/5400370_91:0:1510:1064_1920x0_80_0_0_e9a5ebc90f0bbeb21ac085cb18ec7f44.jpg.webp
հայաստան, երկաթուղի, հարավկովկասյան երկաթուղի (հկե), ալեքսեյ օվերչուկ
հայաստան, երկաթուղի, հարավկովկասյան երկաթուղի (հկե), ալեքսեյ օվերչուկ
Հայաստանի վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ Երևանը դեմ չէ Հայաստանի երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակին։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու ոչ մի օբյեկտիվ պատճառ չկա։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս հայտարարությունն է արել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մեզ համար ակնհայտ է, որ ՀԿԵ–ի կոնցեսիան որևէ երրորդ կողմի վաճառելու ոչ մի օբյեկտիվ պատճառ չկա»,– ասել է Օվերչուկը:
ՌԴ փոխվարչապետն ընդգծել է, որ Ռուսաստանում ընդունված է դատել ոչ թե խոսքով, այլ գործով, իսկ գործը ցույց է տալիս, որ սկզբում խլեցին մասնավոր էլեկտրաէներգետիկական ընկերության սեփականության իրավունքը, իսկ հիմա բարձրացնում են երկաթուղային կոնցեսիայի հարցը:
«Ինչպե՞ս արձագանքել դրան»,– հավելել է նա։