Հայկական երկաթուղիները Ղազախստանին կառավարելու համար կոնցեսիան փոխանցելու շուրջ Ռուսաստանը չի բանակցում ո՛չ Երևանի, ո՛չ էլ Աստանայի հետ. Զախարովա

«Ռուսաստանը չի բանակցում ո՛չ Երևանի, ո՛չ էլ Աստանայի հետ՝ Հայաստանի երկաթուղիները Ղազախստանին կառավարման կոնցեսիան փոխանցելու վերաբերյալ»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«2008 թվականին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի ժամկետը 30 տարի է՝ ևս 10 տարով երկարաձգման հնարավորությամբ։ Տարիներ շարունակ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը պատասխանատու կերպով կատարել է այս պայմանագրի պայմանները։

Ենթակառուցվածքներում ռուսական ներդրումները կազմել են ավելի քան 30 միլիարդ ռուբլի», – հայտարարել է Զախարովան։

Զախարովան այս հայտարարությամբ հղում է կատարել ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինի հայտարարությանը։ «Արդեն տարիներ շարունակ «Հարավկովկասյան երկաթուղին» պատասխանատվությամբ կատարում է այդ պայմանագրի դրույթները, իսկ ռուսական ներդրումները Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքում ավելի քան 30 միլիարդ ռուբլի են կազմում», – շեշտել է Նիկիտինը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment