Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին

Քաղաքականություն

01.04.2026 | 22:51

Ապրիլի 1-ին տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի 5-րդ արտահերթ նիստը, որին, որպես կոմիտեի անդամ, մասնակցել է նաև Հայաստանը։ Այս մասին տեղեկացնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական պատվիրակությունից։

Նիստը հրավիրվել էր Լիբանանի նախաձեռնությամբ՝ տարածաշրջանում առկա լարվածության պայմաններում մշակութային արժեքների պահպանությունն ապահովելու նպատակով։ Կոմիտեի որոշմամբ Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ։

Իր ելույթում ՀՀ մշտական ներկայացուցիչը աջակցություն է հայտնել նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ զինված հակամարտությունների պայմաններում մշակութային ժառանգության պաշտպանությունը միջազգային հանրության առաջնահերթություններից է։

Leave a comment