23.01.26 | 09:34
«1963 թվականի հունվարի 22-ին Գերմանիայի և Ֆրանսիայի միջև ստորագրվեց Ելիսեյան պայմանագիրը: Այս փաստաթուղթը դարձավ պատմական շրջադարձային կետ Եվրոպայում հաշտեցման և խաղաղության ճանապարհին, և դրա ազդեցությունը շարունակում է պտուղներ տալ այսօր», – հայտարարել է Բաքվում Ֆրանսիայի դեսպանատունը: «Խաղաղության ուղղությամբ առաջին քայլերը ձեռնարկվել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև: Յուրաքանչյուր քայլ արժեքավոր է և հույս է ներշնչում ապագայի նկատմամբ», – նշվում է մեկ այլ հայտարարության մեջ: