Կա հիվանդության տեսակ, երբ մարդիկ կորցնում են հուզական լինելու կարողությունը, և ամենահետաքրքիրն այն է, որ այդպիսի մարդիկ չեն կարողանում որոշումներ կայացնել, անգամ ամենապարզ որոշումներ։
Հուզականությունը շատ կարևոր է մեզ համար, մենք որոշումներ ենք կայացնում, մենք գործում ենք և ամենակարևորը՝ մենք սովորում ենք, երբ ինչ-որ բան մեզ հուզում է, մենք կարողանում ենք որևէ բան հիշել, եթե դա մեզ համար կարևոր է, եթե դա մեզ մոտ հուզական արձագանք է առաջացնում։
Դուք հաստատ լավ հիշում եք ձեր մանկության պատերի գույները տանը, բայց արդյոք դուք հիշո՞ւմ եք ձեր դպրոցի կողքի շենքի դռան գույնը, չնայած երկուսն էլ նույնքան ժամանակ, նույնքան քանակով տեսել եք։ Մենք երեխաների համար պետք է դպրոցներում ստեղծենք միջավայրեր, որոնք հուզական են։
Երեխաները դպրոցում պետք է ուրախանան, տխրեն, ոգևորվեն, լաց լինեն, ժպտան, ծիծաղեն, ցավ ապրեն, և միայն այն դեպքում նրանք լավ կսովորեն։ Մեր կյանքի ամենավատ որոշումները մենք կայացնում ենք այն պահերին, երբ մենք անտարբեր ենք։ Եթե մենք ուզում ենք, որ մեր երեխաները լավ սովորեն, մենք պետք է սովորեցնենք նրանց չլինել անտարբեր։
The post Երեխաները դպրոցում պետք է ոգևորվեն, տխրեն, լաց լինեն, ժպտան appeared first on CIVILNET.