Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցի ժամանակ անհիմն է որակել Իսլամական Հանրապետության կողմից Թուրքիայի ուղղությամբ հրթիռ արձակելու մասին տեղեկությունները։
Այս մասին ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Նախորդ օրը Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության համակարգերը երկրի երկնքում ոչնչացրել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռը։ Հրթիռի բեկորները ընկել են Հաթայ նահանգի Դյորթյոլ շրջանում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չկան։
Արաղչին զգուշացրել է Ֆիդանին, որ Պարսից ծոցում «խաղաղության և բարեկամության թշնամիները» կարող են կեղծ դրոշի ներքո գործողություններ իրականացնել։