Հայաստանը հերթական վարկանիշային աղյուսակով դասվել է ամենաանվտանգ երկրների ցանկում․ ՆԳՆ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Ահաբեկչության համաշխարհային ինդեքս 2026» (GTI) նոր զեկույցն ամփոփել է պետությունների դասակարգումը՝ ըստ ահաբեկչական սպառնալիքի աստիճանի և դրա ազդեցության։

 

ՆԳ նախարարությունից հայտնում են՝ հրապարակված տվյալների համաձայն՝ Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքերն աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում։ Նախորդ տարվա համեմատությամբ՝ մեր երկիրը բարելավել է իր ինդեքսը։ Արձանագրված գրեթե 0-ական ցուցանիշով՝ 0,423  միավորով, Հայաստանն աշխարհի 163 պատությունների համադրությամբ դասվում է ահաբեկչության «շատ ցածր» ազդեցություն ունեցող երկրների շարքին։

 

Ինդեքսի հաշվարկման մեթոդաբանությունը հիմնված է համապարփակ ցուցանիշների վրա, որոնք ներառում են ահաբեկչական միջադեպերի հաճախականությունը, զոհերի ու վիրավորների թիվը և հասցված նյութական վնասի չափը։ Ցուցանիշի ձևավորման հարցում առանցքային դեր ունեն նաև պատանդառության դեպքերը, իրավապահ համակարգի հակազդման արդյունավետությունը և նմանատիպ հանցագործությունների քննության որակը։

 

Այս դրական դինամիկան բնորոշում է Հայաստանը որպես ահաբեկչական ռիսկերից պաշտպանված և անվտանգային բարձր մակարդակ ունեցող պետություն։

Leave a comment