Ինչո՞ւ է Թրամփը ձգտում վերցնել իրանական Խարգ կղզին

Մի քանի օր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշում է իրանական Խարգ կղզին գրավելու հավանականության մասին, որն առաջինը միտված է Հորմուզի նեղուցի բացմանը, հետո՝ իրանական նավթի արտահանումը վերահսկելուն։ Թեհրանն էլ ցամաքային ներխուժման պարագայում սպառնում է անդադար հարվածներով և Կարմիր ծովում նոր ճակատի բացմամբ։

Ինչով է Խարգն այդքան կարևոր և ինչ հետևանքների կարող է հանգեցնել այդ ուղղությամբ պատերազմական գործողության ծավալումը։

Չափերով փոքր Խարգը հսկայական նշանակություն ունի իրանական նավթի արտահանման համար։ Այն արդյունահանված նավթի համար ծառայում է հսկայական տերմինալ, որտեղից Հորմուզի նեղուցով արտաքին շուկա է ուղղվում Իրանի նավթի 90 տոկոսը։ Այն հիմնականում ուղղվում է Չինաստան։

Կղզին, որը Իրանի ցամաքային տարածքից ընդամենը 25 կմ հեռավորության վրա է, ունի մեծ թվով նավթի պահուստներ և շատ հարմար է նավթ տեղափոխող տանկերները բեռնելու համար։

Մյուս կողմից Խարգի շուրջ ցանկացած էսկալացիա, որը չհանգեցնի արագ արդյունքի, կարող է ոչ թե լուծել Թրամփի խնդիրները, այլ ավելի խորացնել համաշխարհային ճգնաժամը։ Նախ կղզու գրավումը, պայմանավորված նրա աշխարհագրությամբ, հեշտ չի թվում։ Բացի այդ, եթե Հորմուզի նեղուցի ոչ լիարժեք գործելու պայմաններում են կտրուկ աճել նավթի գները և նավթամթերքի սուր պահանջարկ առաջացել, ապա բարդ է պատկերացնել, թե ինչ կլինի Խարգի ճգնաժամի դեպքում։

Իսկ մինչև այդ Թեհրանը շարունակում է նավթի արտահանումը՝ փորձելով շահել էներգետիկ պատերազմում։ Ըստ Economist-ի տվյալների՝ Իրանն այժմ ավելի շատ նավթ է արտահանում Հորմուզով և այն գրեթե կրկանի թանկ վաճառում, քան պատերազմից առաջ էր։

Հետևեք ՍիվիլՆեթին և կիմանաք ավելին։

The post Ինչո՞ւ է Թրամփը ձգտում վերցնել իրանական Խարգ կղզին appeared first on CIVILNET.

Leave a comment