Իտալիան արգելել է ԱՄՆ-ին օգտագործել Սիցիլիայի ավիաբազան Իրանի դեմ պատերազմի համար. Corriere della Sera


Իտալիան արգելել է ԱՄՆ-ին օգտագործել Սիցիլիայի ավիաբազան Իրանի դեմ պատերազմի համար՝ հաղորդել է իտալական Corriere della Sera թերթը:


Նշվում է, որ Հռոմը թույլ չի տվել ԱՄՆ ՌՕՈՒ ինքնաթիռներին վայրէջք կատարել Սիցիլիայում գտնվող Sigonella ավիաբազայում: Մի քանի օր առաջ ամերիկյան ռմբակոծիչները պլանավորում էին վայրէջք կատարել Sigonella-ում և այնտեղից մեկնել Մերձավոր Արևելք:


Ավելի վաղ Իսպանիան էր փակել իր օդային տարածքը Իրանի դեմ ռազմական գործողությանը մասնակցող ինքնաթիռների համար:

Դիտումների քանակ7

Leave a comment