Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին կմեկնի Ռուսաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Այցի շրջանակում Մոսկվայում տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը նախատեսում են քննարկել ռուս-հայաստանյան ռազմավարական գործընկերության և դաշինքի ներկա վիճակը և հեռանկարները, եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային արդիական հարցեր, մասնավորապես՝ Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացումը։

Փաշինյան-Պուտին նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել  դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում։

The post Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին կմեկնի Ռուսաստան appeared first on CIVILNET.

Leave a comment