Հրապարակվել է Fast-Forward 2026 կոնֆերանսի ծրագիրը, որը 2026 թվականի ապրիլի 6-ին կանցկացնեն Մեդիամաքս մեդիա ընկերությունն իր Banks.am պորտալով եւ Boyden Armenia ընկերությունը:
Կոնֆերանսի գործընկերներն են Wilco կապիտալի կառավարման ընկերությունը, Սիլ Ինշուրանս ապահովագրական ընկերությունը, «Ալֆա-Ֆարմ» ընկերությունը եւ Յորքի համալսարանի եվրոպական կամպուսը:
Կոնֆերանսի իվենթ-գործընկերը Skill Event Marketing ընկերությունն է:
Կոնֆերանսում հայաստանյան առաջատար ընկերությունների ներկայացուցիչները քննարկելու են բիզնեսի իրավահաջորդության եւ անկախ տնօրենների ինստիտուտին վերաբերող հարցեր:
«Fast-Forward 2026» կոնֆերանսը կայանալու է 2026թ. ապրիլի 6-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում, ժամը 09:00-ից 14:00-ը:
Մասնակցությունն անվճար է, ցանկացողները կարող են նախագրանցում անցնել այս հղումով.
https://skill.am/fast-forward-2026
Fast-Forward 2026 կոնֆերանսի ծրագիրը ներկայացված է ստորեւ:
***
FAST-FORWARD-2026
Banks.am-ի եւ Boyden Armenia-ի ամենամյա կոնֆերանսը բիզնես առաջնորդության ապագայի մասին
Ապրիլի 6, 2026թ., «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, «Տիգրան Մեծ» սրահ
ՕՐԱԿԱՐԳ
09:00-09:30` ԳՐԱՆՑՈՒՄ
09:30-09:55՝ ԲԱՑՄԱՆ ԶՐՈՒՅՑ. «Ինչո՞ւ է կարեւոր խոսել առաջնորդության ապագայի մասին»
Սեւադա Բաղդյան, Boyden Armenia ընկերության տնօրեն
Արա Թադեւոսյան, Մեդիամաքս մեդիա ընկերության տնօրեն
10:00-11:25՝ ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ. «Անկախ տնօրեններ. իրական օգո՞ւտ, թե՞ տուրք նորաձեւությանը»
Մասնակիցներ՝
• Միքայել Մացակյան, «Ալֆա Ֆարմ» ընկերության գլխավոր տնօրեն
• Ելենա Խաչվանքյան, «ԱյԴի Բանկ»-ի Խորհրդի անկախ անդամ
• Արմինե Մելքոնյան, «ՍԻԼ Ինշուրանս» ընկերության գործադիր տնօրեն, «ՍԻԼ Կապիտալ» ընկերության Խորհրդի անդամ
• Տիգրան Դավթյան, «Ամերիաբանկ»-ի անկախ տնօրեն
Մոդերատոր՝ Սեւադա Բաղդյան
11:25-11:55՝ ՍՈՒՐՃԻ ԸՆԴՄԻՋՈՒՄ
12:00-13:25 ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ. «Իրավահաջորդությունը հայկական բիզնեսում. ցանկալին եւ իրականը»
Մասնակիցներ՝
• Վարուժան Ավետիքյան, «Էվոկաբանկ»-ի Խորհրդի նախագահ, Andersen in Armenia իրավաբանական ընկերության կառավարող գործընկեր
• Դավիթ Գասպարյան, Wilco կապիտալի կառավարման ընկերության
հաճախորդների հետ հարաբերությունների եւ բիզնեսի զարգացման ավագ մենեջեր
• Սանասար Բեգլարյան, «Ֆլեշ» ընկերության գլխավոր տնօրեն
• Էդգար Ավետիսյան, PROFAL ընկերության գլխավոր տնօրեն
Մոդերատոր՝ Արա Թադեւոսյան
13:30-13:40՝ Փակման խոսքեր