Այսօր ավագ երկուշաբթին է․ «Անիծված թզենու» առակը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր ավագ երկուշաբթին է՝ արարչագործության, անիծված թզենու և տաճարը վաճառականներից մաքրելու հիշատակության օրը:

Առավոտյան ժամերգության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշատակում են «Անիծված թզենու» պատմությունը, երբ Հիսուս, Բեթանիայից Երուսաղեմ վերադարձին, անեծքով չորացնում է անպտուղ թզենուն՝ վկայելով. «Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք» (Մատթ. 21:22):

Ըստ 7-րդ դարի մեկնիչ Ստեփանոս Սյունեցու՝ թզենին «թլպատված» ժողովուրդն է, որի մոտ եկավ քաղցած Քրիստոս և պտուղ չգտավ, այլ միայն՝ ցնորական կենդանություն, ուստի Նրա գալով՝ թզենին չորացավ:

Leave a comment