Քննչական կոմիտեի աշխատակիցները խուզարկություն իրականացրին Նիկոլ Փաշինյանի հետ Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մեջ հայտնված Դավիթ և Միքայել Մինասյանների տանը: Ինչպես «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում ասաց խուզարկություն իրականացնող քննիչը՝ գործողության ընթացքում որևէ բան չեն հայտնաբերել: «Քանի՞ անգամ ասեմ՝ ոչինչ չենք հայտնաբերել»,-զայրացած ասաց քննիչը:
Խուզարկության որոշման համաձայն՝ քննիչները փնտրում էին Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրելու նախագծման և իրագործման վերաբերյալ փաստեր:
Լիա Սարգսյան
«Իշխանություն»
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)