Ուկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Մելիտոպոլի վրա. խաղաղ քաղաքացիներ են տուժել

https://arm.sputniknews.ru/20260330/ukrainan-atsnervov-hardzakvel-e-melitvopvoli-vra-khaghagh-qaghaqaciner-en-tuzhel-100416126.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/18/54263869_170:0:2901:2048_1920x0_80_0_0_a843f3bc5346fadf68aa4feeed827d59.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

զապորոժիե, մելիտոպոլ, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա

զապորոժիե, մելիտոպոլ, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա

Բաժանորդագրվել

Տուժածներից 4-ը կանայք են։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Զապորոժիեի մարզի Մելիտոպոլ քաղաքի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով 6 խաղաղ քաղաքացի է տուժել: Այս մասին հայտնել է մարզպետ Եվգենի Բալիցկին։

Մարզպետը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարվածային անօդաչուներով այսօր հարձակվել են Մելիտոպոլի վրա։

«ԱԹՍ-ների հարձակման հետևանքով տուժել է 6 խաղաղ քաղաքացի, որոնք գտնվում են բժիշկների հսկողության տակ. բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում», – գրել է Բալիցկին «Max» հարթակում։

Մարզպետը հստակեցրել է, որ տուժածներից 4-ը կանայք են, 2-ը` տղամարդիկ. Նրանք գտնվել են հարվածի էպիկենտրոնի մոտակայքում:

Տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment