Ջուլհակյանը Լիտվայի Սեյմասի պատվիրակության հետ հանդիպմանը խոսել է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին


Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը մարտի 30-ին հանդիպել է Լիտվայի Հանրապետության Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռեմիգիյուս Մոտուզասի գլխավորած պատվիրակության հետ:


 


Բարեկամական խմբի ղեկավարը կարևորել է Լիտվայի հետ համագործակցության խորացումն ինչպես խորհրդարանական ձևաչափով, այնպես էլ միջազգային հարթակներում:


 


Արուսյակ Ջուլհակյանն արժևորել է Լիտվայի աջակցությունը մեր երկրին՝ ուղղված Հայաստան-Եվրոպական միություն գործընկերային հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը: Նա խոսել է ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի, ժողովրդավարական բարեփոխումների, ինչպես նաև հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին:


 


Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Դիտումների քանակ8

Leave a comment