«Այսօր ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից մենք ստացել ենք հավաստիացում, ըստ որի՝ համալսարանին սպառնացող որևէ էական կամ նշանակալի վտանգ առկա չէ, և այն կարող է վերադառնալ բնականոն ուսումնական գործընթացին՝ առկա ձևաչափով։ ՀԱՀ արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման հանձնաժողովի որոշմամբ՝ դասերը կվերսկսվեն առկա ձևաչափով վաղվանից՝ մարտի 31-ից։
Մենք ցանկանում ենք խորին շնորհակալություն հայտնել մեր համայնքի յուրաքանչյուր անդամին՝ այսօր սեղմ ժամկետներում առցանց ուսուցման ձևաչափին արագ և ճկուն կերպով հարմարվելու համար։
Հարգելի՛ ՀԱՀ համայնքի անդամներ, խնդրում ենք շարունակել պարբերաբար ստուգել ձեր էլեկտրոնային փոստերը և վերջին թարմացումների համար հիմնվել բացառապես համալսարանի պաշտոնական հաղորդագրությունների վրա»,-նշվում է ՀԱՀ հայտարարության մեջ։
Դիտումների քանակ4