Լեգենդար ջազմեն Գարի Քյոսայանը և ամերիկյան ջազի աստղերը ելույթ կունենան Երևանում

Ապրիլի 25-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում տեղի կունենա լեգենդար ջազային երաժիշտ Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը՝ ամերիկյան ջազային աստղերի մասնակցությամբ։

Հատուկ այդ օրը բեմում հանդես կգան հանրահայտ երգչուհի Էլեն Ստեպտերը, շեփորահար-վոկալիստ Ջոնի Բրիթը, սաքսոֆոնահար Լուիս Վան Թեյլորը, կոնտրաբասահար Կարլ Վինսենտը, հարվածային գործիքների վարպետ Դոն Լիթլթոնը։

Համերգի ընթացքում կհնչեն համաշխարհային ջազի հայտնի հիթերը, ինչպես նաև Գարի Քյոսայանի հեղինակային ստեղծագործությունները։

Leave a comment