Նոր Հայաստանի ղեկավարության համար ռուսամետ դիրքորոշումը ձերբակալության հիմք է․ Լեոնիդ Կալաշնիկով

Հայաստանի իշխանությունները Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ռուսամետ, դաշնակցային դիրքորոշումը համարում են հանցագործություն: «Նոր Հայաստանի» ղեկավարության համար սա բավարար հիմք է ձերբակալման համար․ այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։

Միևնույն ժամանակ՝ նա ընդգծել է, որ Ռուսաստանը դեռևս Հայաստանը համարում է բարեկամ երկիր:

«Սա ընդգծվում է ամենուրեք»,- հավելել է նա։

Հունվարի 20-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Ռուսաստանի հետ համագործակցության կողմնակից հայ քաղաքական գործիչները չեն հետապնդվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment