https://arm.sputniknews.ru/20260330/dzajnagrutjuny-mvontazhats-e-uzhegh-hajastany-hakakvorupcivon-kvomitei-hajtararutjan-masin-100408197.html
Ձայնագրությունը մոնտաժած է. «Ուժեղ Հայաստանը»` Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարության մասին
Ձայնագրությունը մոնտաժած է. «Ուժեղ Հայաստանը»` Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարության մասին
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն իր գործունեությունը ծավալում է Սահմանադրության և օրենքի շրջանակներում։ Սոցցանցում գրել է… 30.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-30T17:19+0400
2026-03-30T17:19+0400
2026-03-30T17:19+0400
«ուժեղ հայաստան» կուսակցություն
սամվել կարապետյան
ընտրակաշառք
հակակոռուպցիոն կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97928862_0:60:1257:767_1920x0_80_0_0_215482d3a9957321d4c032d0c6d6e523.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն իր գործունեությունը ծավալում է Սահմանադրության և օրենքի շրջանակներում։ Սոցցանցում գրել է կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը` արձագանքելով Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության, մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ նպատակադրվել են ընտրակաշառք բաժանել ՀՀ Արմավիրի մարզում բնակվող մի շարք քաղաքացիների՝ ապահովելով նրանց մասնակցությունը 2026 թ. հունիսի 7–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին և քվեարկությունն իրենց կողմից մատնանշված կուսակցության օգտին, 5 անձ ձերբակալվել է։Ղահրամանյանը նշել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժն է, որը մոբիլիզացնում է հասարակության զգալի մասին և վայելում նրա անվերապահ աջակցությունը, ինչը անհանգստացնում և վախեցնում է իշխանություններին, իսկ անմեղության կանխավարկածը մոռացված արժեք է:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97928862_24:0:1140:837_1920x0_80_0_0_d96e52284fcf967f8333c59f48775b8f.jpg.webp
«ուժեղ հայաստան» կուսակցություն, սամվել կարապետյան, ընտրակաշառք, հակակոռուպցիոն կոմիտե
«ուժեղ հայաստան» կուսակցություն, սամվել կարապետյան, ընտրակաշառք, հակակոռուպցիոն կոմիտե
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն իր գործունեությունը ծավալում է Սահմանադրության և օրենքի շրջանակներում։ Սոցցանցում գրել է կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը` արձագանքելով Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությանը։
«Իշխանությունների ձեռքին գործիք դարձած իրավապահների նկարած անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է»,–հայտնել է նա։
Ղահրամանյանը նշել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժն է, որը մոբիլիզացնում է հասարակության զգալի մասին և վայելում նրա անվերապահ աջակցությունը, ինչը անհանգստացնում և վախեցնում է իշխանություններին, իսկ անմեղության կանխավարկածը մոռացված արժեք է: